Ленты:
Записи
Комментарии

Դու

Այդ աչքերը` քո աչքերը,
Որ ստիպում են ինձ ժպտալ,
Որ ստիպում են ինձ ապրել
Եվ վերստին երազել…

Քո ժպիտը, քո շուրթերը,
Դու, մատներդ ու մարմինդ
Ամբողջությամբ ինձ գերում եք,
Կախարդում եք ու ստիպում եք.
Անէանալ և վերանալ,
Մի վայրկյանում այս աշխարհից
Վեր  բարձրանալ ու հիանալ…
Այս աշխարհո՞վ ,
Ոչ, քեզանո՜վ…
Քո նայվածքով, քո պահվածքով,
Ամեն ինչով:

Քո Ձայնն Անուշ

Հիմա գիտեմ` հեռու հեռվում
Ինձ ես կանչում,
Իսկ ես այստեղ`մութ խավարում.
Ամբողջությամբ ականջ դարձած,
Քո այդ քնքուշ ձայնն եմ փնտրում.
Բազմահազար  աղմուկի մեջ,
Եվ վստահ եմ, որ կգտնեմ,
Չէ որ կյանքում չկա մի բանչկա մի ձայն,
Որ շփոթեմ քո ձայնի հետ:
Քո այդ քնքուշ, եթերային,
Ականջ շոյող իմ ձայնի հետ,
Այո, այո իմ ձայնի հետ,
Չէ որ իմն է այդ ձայնն անուշ:

Տեսնես ինչո՞ւ դու չես քնել այս գիշերում,
Ի՞նչ ես անումո՞վ է կողքիդ.
Գուցե՞ դու էլ մենակ պարկած քո անկողնում,
Մտածում ես սիրո մասին.
Մեր ջերմ սիրո,
Որ այս ձմռան ցուրտ շնչի մեջ
Գտել է մեզ ու պարուրել,
Իր տաք գրկում կյանք է տվել,
Ապաստանել միայնության մեջ տառապող մեր սրտերին:

Ես այլևս երբեք-երբեք չեմ մոռանա քո ձայնն անուշ,
Որ այդ հեռվից կանչում է ինձ,
Հրապուրումիր գիրկն առնում,
Որ շշնջա.
«ԻՄՆ ԵՍ ՀԱՎԵՐԺ»….

Խաղաղություն

Երազե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար,
Տառապե՞լ, հոգնել եմ, չեմ ուզում,
Սիրե՞լ, չեմ կարող, չգիտեմ,
Իսկ սիրտս հանգիստ է ուզում:

Կորուստները շատ են, անսահմա՜ն…
Հարազատ մարդի՞կ, շատ քիչ, հատուկենտ,
Սիրած էա՞կ, չկա իմ սրտում,
Իսկ ես` մոլորված ու թախծոտ:

Լացել եմ ուզում, լացել անդադար,
Սիրտս վերջապես հանգիստ է ուզում,
Կյանքս ուզում եմ միշտ խաղաղ ապրել,
Եվ ոչ մի անգամ էլ չտառապել:

***

Ինչո՞ւ են մարդիկ միշտ սխալներ գործում,
Սիրում, վստահում, սրտեր նվիրում,
Եվ դրա համար սխալ մարդկանց ընտրում:
Նրանք այնքան հեշտ են խաբում ու կեղծում,
Սուտ խոստումներով հետդ խաղ անում,
Կյանքդ կործանում, իսկ հետո ժպտում,
Իրենց արածով գլուխ են գովում,
Բայց չեն հասկանում, որ սխալ են գործում…

Խղճում եմ ես ձեզ հոգով աղքատներ,
Կյանքի գերիներ, խղճի ստրուկներ…
Պետք չեք դուք մարդկանց և ոչ էլ կյանքին:
Ի՞նչ եք թողնելու ձեանից հետո.
Լոկ դատարկություն…

Անվերնագիր

Ես վախենում եմ…
Ես վախենում եմ ամեն մանրուքից,
Եվ վախենում եմ այն զգացմունքից,
Որը ապրում եմ,
Այն ես զգում եմ իմ մեջ, իմ ներսում,
Սրտիս անկյունում, իմ հոգու խորքում…

Այնքան դժվար է զգալ ու թաքցնել,
Ապրել ու չասել ինչով ես ապրում,
Կարոտել, թախծել, ու լուռ տառապել
Քեզանից հեռու…

Բայց ինչու՞, ինչու՞,
Ինչու՞ է այսպես, ես չեմ հասկանում…

Փնտրում եմ ինքս ինձ

Ահա ծովը ոտքերիս տակ,
Եվ ես լուսնի լույսի ներքո,
Թափառում եմ մտամոլոր,
Ու քեզ հիշում ողջ ժամանակ:

Կորցրել եմ ես ինքս ինձ,
Ու փնտրում եմ անդադար,
Հոգիս ինձնից հեռացել,
Ու քեզ մոտ է այն եկել:

Դու

Հայացքումս կա ցավ ու վիշտ,
Որ ուզում եմ մոռանալ,
Հայացքումս կա ցավ ու վիշտ,
Որից ուզում եմ հառանալ:

Դու կարող ես դա մոռացնել ու հեռացնել ,
Դու կարող ես երջանկություն ինձ պատճառել,
Երջանկություն, որի մասին երազել եմ,
Ազատություն, որը ես միշտ ցանկացել եմ:

Follow

Get every new post delivered to your Inbox.